21.12.2012 11:52

Սերժ Սարգսյանի հրահանգը չի կատարվելու. Մամուլ

Սերժ Սարգսյանի հրահանգը չի կատարվելու. Մամուլ

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 11 ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները: Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7.1 տոկոս: Այս ցուցանիշը չի արտահայտում մեր տնտեսության աճը, բայց որոշակի համեմատություններով կարելի է կռահել, որ Սերժ Սարգսյանի հրահանգը` 2012-ի համար ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, չի կատարվելու: Խնդիրն այն է, որ անցած տարվանից ՀԼԱ աճի փոխարեն ԱՎԾ-ն ներկայացնում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Եվ որպես կանոն` ամիսներ անց հրապարակվող ՀՆԱ աճի ցուցանիշը 2-3 տոկոսով ցածր է լինում ՏԱՑ-ի ցուցանիշից: Այսինքն, պետք է սպասել, որ տարվա կտրվածքով մեր տնտեսության աճի ցուցանիշը կլինի մոտ 5 տոկոս: Չնայած` ԱՎԾ-ի ֆանտազիան և թվեր նկարելու ձիրքը թերագնահատել չի կարելի, եթե պետք լինի` ԱՎԾ-ն տնտեսական երկնիշ աճ էլ ցույց կտա»,- գրում է «Հայկական ժամանակը»: