27.10.2016 14:16

«Շերլոկի» հերթական սեզոնը կցուցադրվի հաջորդ տարվա սկզբին

«Շերլոկի» հերթական սեզոնը կցուցադրվի հաջորդ տարվա սկզբին

«Շերլոկ» ֆիլմաշարի նոր սեզոնի առաջին սերիան BBC-ի ալիքով կցուցադրվի 2017 թ. հունվարի 1-ին: Այդ մասին տեղեկացնում է ֆիլմաշարի գովազդային հոլովակը, որտեղ նոր սերիաների կադրերն ուղեկցվում են հետևյալ մակագրությամբ. «Այն ամենը, ինչ նրանք գիտեն, կասկածի տակ է հայտնվում... Բոլորը, ում նրան ճանաչում են, սպառնալիքի տակ են գտնվում»:

Արդեն հայտնի է, որ չորրորդ սեզոնի առաջին սերիայի վերնագիրն է The Six Thatchers («Վեց Թեթչեր»), ինչը հիշեցնում է Արթուր Քոնան Դոյլի «Վեց  Նապոլեոն» պատմվածքի վերնագիրը:

Մեկ օր առաջ Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործության ժամանակակից մեկնաբանության գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեթչը հայտարարել է, որ հաջորդ սերիաներն այնքան դրամատիկ կլինեն, որ ֆանատները շունչ քաշելու կարիք կունենան:

Փոխանցում է BBC-ն: