21.12.2012 12:01

Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Պուտինի ճնշումներին. Մամուլ

Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Պուտինի ճնշումներին. Մամուլ

«Առավոտը» անդրադարձել է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին «Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Պուտինի ճնշումներին» հոդվածով, որտեղ մասնավորապես ասվում է.

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Սերժ Սարգսյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի են ունեցել այլ միջոցառումներ, որոնց, սակայն, Ս. Սարգսյանը չի մասնակցել, մասնավորապես խոսքը ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասին է, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղագախստանի նախագահները: Ասել է թե` Մոսկվայում պետք է որոշվեր Հայաստանի` ԵվրԱգԷս-ին կամ գոնե Մաքսային միությանը անդամագրվելու հարցը, սակայն Ս. Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում այս հարցում կարծես որոշակիություն չի արձանագրվել: Ս. Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Կրեմլի ճնշումներին, թե՞ պարզապես Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի չեղյալ հայտարարելը խառնել է Մոսկվայի ծրագրերը... Սա թերևս մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի մոտ ապագայում»: