21.12.2012 13:10

Վարդան Օսկանյանին ու Լևոն Զուրաբյանին հրավիրել են ՀՔԾ

Վարդան Օսկանյանին ու Լևոն Զուրաբյանին հրավիրել են ՀՔԾ

«Հատուկ քննչական ծառայությունը սկսել է ուսումնասիրել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումը, որով վերջիններս պահանջում են բացահայտել ու պատասխանատվության ենթարկել «Ռիչ» սրճարանում ամիսներ առաջ տեղի ունեցած իրենց զրույցը գաղտնալսողներին և ձայնագրությունը հրապարակողներին: Պատգամավորներն այսօր հրավիրվել են ՀՔԾ՝ դիմումի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու»,- գրում է «Ժողովուրդը»: