21.12.2012 14:43

Կրիշտիանու Ռոնալդուն զգուշացրել է լրատվամիջոցներին

Կրիշտիանու Ռոնալդուն զգուշացրել է լրատվամիջոցներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զգուշացրել է լրատվամիջոցներին, որ հոգնել է իր կարիերայի եւ անձնական կյանքի մասին անվերջ խոսակցություններից, եւ հետագայում նման կեղծ նյութեր տարածելու դեպքում դատարան կդիմի:

«Արդեն որերորդ անգամ իմ մասին կեղծ տեղեկատվություն են հրապարակում: Իսկ ես չեմ ցանկանում, որ իմ մասին նման բաներ գրվեն: Եթե դա շարունակվի, ապա ես ստիպված կլինեմ դիմել իմ փաստաբանների օգնությանը»,- հայտարարել է Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում: