15.11.2016 13:13

Գամբիան հայտնել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Գամբիան հայտնել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Գամբիան սկսել է Հաագայի Միջազգային քրեական դատարանից դուրս գալու գործընթաց՝ դատարանին մեղադրելով աֆրիկյան երկրների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ՄՔԴ-ում Գամբիայի անդամությունը կդադարեցվի 2017 թ. նոյեմբերի 10-ին: Գամբիայից առաջ՝ ՄՔԴ-ից դուրս գալու գործընթաց են սկսել ՀԱՀ-ը և Բուրունդին:

Գամբիայի տեղեկատվության նախարար Շերիֆ Բոջանգի կարծիքով՝ Միջազգային քրեական դատարանն օգտագործում են աֆրիկացիներին և նրանց առաջնորդներին հետապնդելու նպատակով, մինչդեռ Արևմուտքի հանցագործություններն ուշադրության չեն արժանանում:

ՄՔԴ-ի գործող դատախազն այս պահին Գամբիայի ներկայացուցիչ Ֆատու Բենսուդան է:

Հաագայի միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թ. և աշխատանքներն սկսել 2002-ին, երբ նրա ստեղծման պայմանագիրը (այսպես կոչված՝ Հռոմի կանոնադրությունը) վավերացրել են 60-ից ավելի պետություններ: Այժմ ՄՔԴ-ի անդամ է 124 երկիր: Սա քրեական արդարադատության մշտապես գործող առաջին միջազգային կառույցն է, որը քննում է գենոցիդի, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների հետ կապված գործեր:

Միջազգային քրեական դատարանի գաղափարի սկզբունքային հակառակորդներ են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը: Ռուսաստանը ստորագրել է, սակայն մինչ օրս չի վավերացրել Հռոմի ստատուտը, և ՄՔԴ-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

Փոխանցում է BBC-ն: