16.11.2016 12:18

ԱԺ-ն շարունակում է քննարկել աղմկահարույց օրինագիծը (ուղիղ)

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակելու է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը: