21.12.2012 18:59

Սեյրան Օհանյանը դարձել է գիտնական

Սեյրան Օհանյանը դարձել է գիտնական
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

«ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության արդի խնդիրներին նվիրված հատուկ նիստում տեղի է ունեցել պարոն Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով հայցորդին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս մասին  հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: