21.12.2012 19:32

Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Լուսանկարը՝ president.nkr.am կայքից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև «Հեռուստամարաթոն-2012»-ի արդյունքներին, հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Զեկույցներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: