21.12.2012 19:53

«Հայոց պատմություն» դասագրքի հարցով կդիմեն դատարան

«Հայոց պատմություն» դասագրքի հարցով կդիմեն դատարան

Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները լիազորել են փաստաբանին՝ պատրաստել անհրաժեշտ հիմքերը՝ ԵՊՀ-ի կողմից հրատարակված «Հայոց պատմության» դասագրքում ներկայացված խեղաթյուրված պնդումների հարցով դատարան դիմելու համար: iLur.am-ի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Այս պահին ընթանում են հայցի հիմքերի հավաքագրման և նախապատրաստման աշխատանքները: Հայցով վիճարկվելու է ԿԳ նախարարի՝ այդ գրքի՝ որպես բուհական դասագիրք երաշխավորելու հրամանը: Հայցի նախապատրաստմանը, մեր տեղեկություններով, աջակցում է Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը:

Նշենք, որ բացի բուհական «Հայոց պատմություն» դասագրքից, վիճարկվելու է նաեւ Փիլիսոփայության դասգիրքը: