21.12.2012 23:39

Մեյրելեշը 11 խաղ բաց կթողնի մրցավարի վրա թքելու համար. Տեսանյութ

Մեյրելեշը 11 խաղ բաց կթողնի մրցավարի վրա թքելու համար. Տեսանյութ

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան  «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշին որակազրկել է տեղի առաջնության 11 խաղով, հայտնում է Goal.com-ը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը նման խիստ պատժի է ենթարկվել նրա համար, որ Թուրքիայի առաջնության «Ֆեներբահչե» - «Գալաթասարայ» խաղի ժամանակ թքել է մրցավարի վրա: Ինքը՝ Մեյրելեշը ի սկզբանե հերքել էր բոլոր մեղադրանքները:

Նախապես ենթադրվում էր, որ Մեյրելեշը կորակազրկվի 7 խաղով, սակայն Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան  որոշեց ավելի խիստ պատիժ սահմանել: