21.12.2012 21:16

Ոստիկանությունը խորհուրդ է տվել Արփի Ոսկանյանին դիմել դատարան

Ոստիկանությունը խորհուրդ է տվել Արփի Ոսկանյանին դիմել դատարան

Դեկտեմբերի 12-ին ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ուսումնասիրվել է Արփի Ոսկանյանի դիմումը և տրվել է պատասխան, ըստ որի՝ դիմումի մեջ նշված հանգամանքները հանդիսանում են պետաիրավական բնույթի փոխահարաբերություններ և կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով ու հեղանակային իրավունքի մասին ՀՀ օրենքով: Խորհուրդ է տրվել դիմողին հեղինակային իրավունքները պաշտպանելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ գրող Արփի Ոսկանյանը դիմել էր ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով 1in.am լրատվական կայքի դեմ: iLur.am-ի հետ զրույցում Ոսկանյանն ասել էր, որ ինքը պատրաստվում է նաև քաղաքացիական հայցով դիմել դատարան՝ իրեն հասցված նյութական եւ բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով:

Արփին Ոսկանյանը դիմել էր ոստիկանություն այն բանից հետո, երբ 1in.am կայքը, առանց Ոսկանյանին զգուշացնելու, արտատպել էր նրա՝ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված բանաստեղծությունն ու այն վերագրել Գագիկ Ծառուկյանին, թեև բանաստեղծության մեջ անուններ չեն նշվում: