22.12.2012 00:30

Լուկաշենկոն Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի վարկ է խնդրում

Լուկաշենկոն Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի վարկ է խնդրում

Բելառուսը դիմել է ռուսական իշխանություններին՝ խնդրելով մատչելի պայմաններով 2 միլիարդ դոլարի վարկ տրամադրել, հայտնում է РИА Новости լրատվականը՝ հիմք ընդունելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:

«Դրանք առևտրային վարկեր են, որոնք մեզ կօգնեն արդիականացնել մեր ընկերությունները: Ես դեռ բացասական պատասխան չեմ ստացել, ընդհակառակը, ինձ ասել են, որ կդիտարկեն մեր խնդրանքը և օգնություն ցույց կտան», - ասել է Բելառուսի նախագահը Interfax-ի լրագրողին՝ անդրադառնալով վարկի տրամադրմանը: