21.12.2012 23:16

Սառնամանիքը Ուկրաինայում 83 մարդու կյանք է տարել

Սառնամանիքը Ուկրաինայում 83 մարդու կյանք է տարել

Դեկտեմբերի 21-ի առավոտյան Ուկրաինայում խիստ ցրտերի պատճառով 83 մարդ է մահացել, հայտնում է Украинские новости լրատվական ծառայությունը:

Ցրտահարման հետևանքով մահացածներից շատերը գիշերը փողոցում են անցկացրել: Ուկրաինայի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ հիմնականում ցրտահարման զոհ են դառնում անտուն մարդիկ: