22.12.2012 00:06

ԱԳՆ. Թուրքիայի համար անկողմնակալություն՝ նշանակում է սատարել Ադրբեջանին

ԱԳՆ. Թուրքիայի համար անկողմնակալություն՝ նշանակում է սատարել Ադրբեջանին

Թուրքիայի համար «անկողմնակալ լինելը» նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։ Ըստ «Արմենպրես»-ի, մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունը, ըստ որի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը: Անկողմնակալությունն ուղիղ համամետական չէ աշխարհագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը: Թուրքիան առիթը  աց չի թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»,- ընդգծել է Տիգրան Բալայանը: