12.12.2016 11:35

Նիգերիայում պայթյուններ իրականացնելու համար օգտագործել են մահապարտ աղջնակների

Նիգերիայում պայթյուններ իրականացնելու համար օգտագործել են մահապարտ աղջնակների

7-8 տարեկան երկու աղջիկներ Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի շուկայում գործի են դրել մահապարտի գոտիները: Բացի մահապարտ երեխաներից՝ զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 18-ը վիրավորվել են:

Պայթյունները որոտացել են մի քանի րոպեի տարբերությամբ, շուկայում աշխույժ առևտրի ժամին:

Տեղի աշխարհազորի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ինքը փորձել է խոսել նրանց հետ, բայց աղջիկները չեն պատասխանել:

Պայթյունների պատասխանատվությունն առայժմ ոչ մեկը չի ստանձնել: Հայտնի է, որ նիգերիական «Բոկո Հարամ» խմբավորումը նախկինում ևս օգտագործել է երեխաներին՝ որպես մահապարտներ: Վերջին ամիսներին կառավարական ուժերին հաջողվել է թուլացնել գրոհայինների դիրքերը, սակայն «Բոկո Հարամը», նախկինի պես, ժամանակ առ ժամանակ պայթյուններ է կազմակերպում: Դեկտեմբերի 9-ին երկու մահապարտ աղջիկներ պայթյուն էին իրականացրել Մադագալի քաղաքում, որի հետևանքով զոհվել էր 45 մարդ:

Փոխանցում է BBC-ն: