22.12.2012 01:31

Կատրին Դընյովը հանդես է եկել Ժերար Դըպարդյեի պաշտանությամբ

Կատրին Դընյովը հանդես է եկել Ժերար Դըպարդյեի պաշտանությամբ

Ֆրանսիացի կինոաստղ Կատրին Դընյովը հանդես է եկել ի պաշտպանություն բարձր հարկերի պատճառով Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարված Ժերար Դըպարդյեի, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: Դընյովը պատասխանել է մեկ այլ հայտնի դերասանի՝ Ֆիլիպ Տորրետոնի կոշտ քննադատությանը Դըպարդյեի հասցեին:

«Ձեր հապճեպ, չմտածված եւ էժանագին դատողությունները վրդովմունքի տեղիք են տալիս: Դուք վիրավորել եք ոչ թե նրա (Դըպարդյեի) անձը, այլ նրա տաղանդը», - ասել է դերասանուհին:

Դընյովը կասկածի տակ է դրել ֆրանսիական կինեմատոգրաֆի խոշոր ներկայացուցչին քննադատելու իրավունքը: «Ի՞նչ իրավունքով, հանուն ո՞ր դեմոկրատական գաղափարի եք դուք արտահայտել Ձեր կեղտոտ մտքերը», - բացականչել է դերասանուհին:

Նշենք, որ նախօրեին Դըպարդյեի պաշտպանությամբ էր հանդես եկել մեկ այլ աշխարհահռչակ ֆրանսուհի՝ Բրիժիտ Բարդոն: