22.12.2012 12:11

Միքայել Մելքումյանի հարցը Աժ էթիկայի հանձնաժողովի վարույթում. Մամուլ

Միքայել Մելքումյանի հարցը Աժ էթիկայի հանձնաժողովի վարույթում. Մամուլ

Աժ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցը: Ըստ «168 ժամ»-ի՝ հանձնաժողովում բավականին հետաքրքիր քվեարկություն է տեղի ունեցել: Պարզ է, որ ԲՀԿ-ականի հարցը վարույթ ընդգրկելուն հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Վահան Բաբայանը պետք է դեմ քվեարկեր: Բայց պարզվում է, որ ԲՀԿ դիրքորոշումը պաշտպանել է նաև ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ով ևս դեմ է քվեարկել՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով ԲՀԿ-ական պատգամավորին: Բայց Մելքումյանի հարցն օրակարգ է մտել ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի ձեռնպահ քվեարկության արդյունքում: ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը կողմ են քվեարկել Մելքումյանի հարցն էթիկայի հանձնաժողովի վարույթ ընդգրկելուն, և արդյունքում՝ ստացվել է երեք կողմ, երկու դեմ և մեկ ձեռնպահ:

Ավելացնենք, որ հայտնի միջադեպից հետո Միքայել Մելքումյանը ոչ միայն չի գնում Աժ, այլև անհասանելի է դարձել իր կուսակիցների համար: