22.12.2012 14:18

Առաջին նախագահը պահեց ինտրիգը. Դեռ չխոսեց առաջադրվելու մասին

Առաջին նախագահը պահեց ինտրիգը. Դեռ չխոսեց առաջադրվելու մասին

Այսօր կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած ՀՀՇ համագումարին քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ելույթի վերջում առաջին նախագահը նշեց, որ ինքը շատ լավ հասկանում է, որ հավաքվածները իրենից սպասում են հստակ պատասխան` առաջադրվելո՞ւ է, արդյոք, թե՞ ոչ: Նախագահ Տեր-Պետրոսյանը նշեց, որ այդ հարցում հուսախաբ է անելու, եւ ապա իրեն հատուկ հումորով հայտարարեց, թե քանի որ ինքն էլ բոլորի նման դիմել է բոլոր գերտերություններին` Չինաստան, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, առաջադրվելու հարցում աջակցություն ստանալու համար, ուստի սպասում է նրանց պատասխանից: Հետո նորից հումորով հավելեց, որ խոստացել են այս երկու օրը իրեն պատասխանել: «Երկու օրից դուք էլ այդ պատասխանը կստանաք»,- կատակով իր ելույթն ավարտեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: