22.12.2012 15:34

Ալեքս Ֆերգյուսոն. Կրիշտիանուն մեր մոտ միգուցե վերադառնա 39 տարեկանում

Ալեքս Ֆերգյուսոն. Կրիշտիանուն մեր մոտ միգուցե վերադառնա 39 տարեկանում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը իրենց ակումբ իրատեսական չի համարում:

 «Նույնիսկ չեմ պատկերացնում նման իրավիճակ: Ուրախ կլինեի. Բայց անկեղծ ասած, դա ռեալ չէ: Միգուցե, երբ Կրիշտիանուն դառնա 39 տարեկան: Առաջին հերթին, նույնիսկ չեմ պատկերացնում այն գումարը, որի դիմաց հնարավոր լինի նման տեղափոխությունը: Երկրորդ, բացարձակապես վստահ եմ, որ մադրիդիցիները չեն պատրաստվում բաժանվել նրանից»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: