25.12.2016 12:33

Ռուսաստանի ՊՆ Տու-154 ինքնաթիռը ծովն է ընկել Սոչիի շրջանում

Ռուսաստանի ՊՆ Տու-154 ինքնաթիռը ծովն է ընկել  Սոչիի շրջանում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը Սոչիից օդ բարձրանալուց քիչ անց անհետացել է ռադարներից:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սև ծովում:

Ինքնաթիռում եղել է 92 հոգի՝ անձնակազմի ութ անդամներ և 84 ուղևոր, այդ թվում՝ Ա. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը, լրագրողներ, որոնք մեկնում էին սիրիական Լաթաքիա: