30.12.2016 14:55

Վասն «խաղաղության». Հրապարակ

Վասն «խաղաղության». Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. 

Հակառակորդը Տավուշում դիվերսիա է իրականացրել: Ունենք զոհեր, եւ մամուլն արձագանքում է. «Ալիեւը համաձայնեց Տեր-Պետրոսյանին»: Ինչպիսի՜ «դիտողունակություն»... Թեեւ պահն այն չէ, բայց մի պատմություն հիշեցի. երբ Բերիային ձերբակալում են, խորհրդային թերթերն սկսում են գրել նրա չարագործություններից, մեր գյուղում մեկը կատակում է՝ վայ թե Խաչատուր Աբովյանին էլ է Բերիան սպանել... Հիմա 1in.am-ն է, այնպես է խորապատկերում, ասես Ալիեւը Տեր-Պետրոսյանին էր սպասում, եթե ՀԱԿ համագումարում ԼՂ հարցից չխոսեր, Ադրբեջանը դիվերսիա չէր անելու: Կամ եթե օրը երեք անգամ բոլորով Տեր-Պետրոսյանին անիծենք, հակառակորդի պահվածքում փոփոխություն է լինելու: «Ադրբեջանը չի տալիս խաղաղության այլ տարբերակի հնարավորություն, քան մշտապես պատերազմի պատրաստվելը»,- ամփոփում է մեկնաբանը:

Սա հենց Ալիեւի ցանկությունն է՝ Հայաստանին ներքաշել սպառազինությունների հյուծիչ մրցավազքի մեջ, մաշել մեր բոլոր ռեսուրսները, որից հետո խնդրի «կարգավորումը» կգա ինքնին: Ինչպես եղավ 1920թ. դեկտեմբերի 2-ին: Կա՞ իրավիճակի այլ ընկալում: Ահա. «Այս իրավիճակում Հայաստանում լավագույն, արդյունավետ պաշտպանության դիսկուրսը պետք է ներառի նաեւ իրական, ոչ թե թղթերի, այլ շահերի վրա հիմնված դաշնակիցների հարցը, որոնց համար Հայաստանի շահերը լոկ մանրադրամ չեն, իսկ Հայաստանն էլ՝ լոկ ֆորպոստ»: Սա արդեն, թող թույլ տրվի ասել, բացահայտ սադրանք է կամ կատարյալ անմեղսունակություն:

Վահրամ Աթանեսյան, Ստեփանակերտ

Մանրամասներն՝ այստեղ