22.12.2012 16:58

ՀՀ ՊՆ ԶՈՒ ավտոբուսները դուրս են բերվել արգելափակումից

ՀՀ ՊՆ ԶՈՒ ավտոբուսները դուրս են բերվել արգելափակումից

ՀՀ ՊՆ ԶՈՒ ավտոբուսները դուրս են բերվել արգելափակումից, որի մեջ դրանք հայտնվել էին մերկասառույցի պատճառով  Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտ

Դեկտեմբերի 22-ի առավոտյան` ժամը 07.40-ին, ստանալով ահազանգ, «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մեկնել են Նորավան գյուղ, որտեղ մերկասառույցի պատճառով արգելափակվել էին ՀՀ ՊՆ ԶՈՒ երկու ավտոբուսներ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին նշված ձեռնարկությունից, ահազանգից հետո դեպքի վայր մեկնած ընկերության աշխատակիցները 10-15 րոպեի ընթացքում ավտոբուսները դուրս են բերել արգելափակումից: Ճանապարհն այժմ անցանելի է:

Սյունիքի մարզի ողջ տարածքում դադարել են վերջին օրերին տեղացող ձյունն և անձրևը, ճանապարհները բաց են ու երթևեկելի: Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Մեղրիի լեռնանցքում իրականացվել են աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Սակայն մարզի որոշ ներհամայնքային ճանապարհներ շարունակում են մնալ դժվարանցանելի: