05.01.2017 09:45

«Բարսելոնան» բանակցել է Ռոնալդ Կումանի հետ

«Բարսելոնան» բանակցել է Ռոնալդ Կումանի հետ

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում:

Կատալոնական ակումբը հոլանդացի 53-ամյա մասնագետին տեսնում է որպես թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին փոխարինող եւ նախնական բանակցություններ է վարել նրա հետ, գրում է Sport.es-ը՝ հղում անելով Sportitalia-ին:

«Բարսելոնան» ու Լուիս Էնրիկեն դեռ չեն երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Ռոնալդ Կումանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1989-1995-ն աշխատել է «Բարսելոնայում» եւ երբեք չի թաքցրել կատալոնական ակումբ վերադառնալու ցանկությունը: «Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում է նաեւ Բիլբաոյի «Աթլետիկը» գլխավորող Էռնեստո Վալվերդեն: