05.01.2017 10:00

Ժիրու. Թիմակիցներս ասում էին, որ Մխիթարյանի գոլն ավելի գեղեցիկ էր

Ժիրու. Թիմակիցներս ասում էին, որ Մխիթարյանի գոլն ավելի գեղեցիկ էր

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլերի մասին:

«Այո, իմ գոլը ավելի լավն էր: Նա խաղից դուրս վիճակում էր գտնվում և նրա հարվածից հետո գնդակը չդիպավ դարպասաձողին:

Հանդերձարան մտնելիս թիմակիցներս ասում էին, որ Մխիթյանի գոլն ավելի գեղեցիկ էր, բայց ոչ, իմ գոլն էր գեղեցիկ», - Ժիրուի խոսքն է փոխանցել «L’Equipe»-ը: