05.01.2017 10:15

Սերենա Ուիլյամսը պարտվել է դասակարգման աղյուսակի 72-րդ տեղում գտնվող թենիսիստուհուն

Սերենա Ուիլյամսը պարտվել է դասակարգման աղյուսակի 72-րդ տեղում գտնվող թենիսիստուհուն

Օքլենդի մրցաշարի 2-րդ շրջանում աշխարհի 2-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը պարտվել է հայրենակից Մեդիսոն Բրենգլին:

Ամերիկուհիների խաղն ավարտվել է 6:4, 6:7 (3), 6:4 հաշվով:

Բրենգլը WTA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը:

Ուիլյամսը թոփ-70-ից դուրս թենիսիստուհու վերջին անգամ պարտվել է 2014 թվականին: 3 տարի առաջ մարտին անվանի մարզուհին Չարլսթոնում պարտվել է Յանա Չեպելովային: