05.01.2017 10:30

Ալան Սմիթ. «Իբրահիմովիչը ոգեշնչում է Ռեշֆորդին ու Մխիթարյանին»

Ալան Սմիթ. «Իբրահիմովիչը ոգեշնչում է Ռեշֆորդին ու Մխիթարյանին»

«Լեսթեր Սիթիի» ու «Արսենալի» լեգենդ Ալան Սմիթը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

- Սա նրա առաջին մրցաշրջանն է Անգլիայում, նա միշտ ցանկացել է խաղալ այստեղ, բայց նա դեռ ծարավ է խաղին ու էներգիայով լի: Իբրահիմովիչը վայելում է խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր րոպեն ու ոգեշնչման աղբյուր է հանդիսանում այնպիսի ֆուտբոլիստների համար, ինչպիսիք են Մարկուս Ռեշֆորդն ու Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ խաղում է այնպես, ինչպես Դորտմունդում,- Սմիթի խոսքերն է մեջբերում անգլիական մամուլը: