05.01.2017 10:47

Ժոզե Մոուրինյու. «Շատ-շատ եմ սիրում իմ թիմի ֆուտբոլիստներին»

Ժոզե Մոուրինյու. «Շատ-շատ եմ սիրում իմ թիմի ֆուտբոլիստներին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր թիմի ֆուտբոլիստների ու նրանց հարաբերությունների մասին:

- Շատ-շատ եմ սիրում իմ թիմի ֆուտբոլիստներին: Ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև նրանց հարաբերությունները: Նրանք շատ լավ տղաներ են, ու ես սիրում եմ աշխատել նրանց հետ: 

Ես սիրում եմ իմ թիմը, այնպես որ ես իսկապես երջանիկ եմ: Գագաթնակետում մարտահրավերն է` վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդին» այն տեղը, որին նա արժանի է: Այնպես որ ես իսկապես երջանիկ եմ,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: