05.01.2017 11:00

Տոպալովը ՖԻԴԵ-ի մրցաշարերում հանդես չի գա

Տոպալովը ՖԻԴԵ-ի մրցաշարերում հանդես չի գա

Բուլղարացի անվանի շախմատիստ Վեսելին Տոպալովը հանդես չի գա ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում,- հայտնում է «chess-news.ru»-ն:

Գրոսմայստերի նման որոշումը կապված է ՖԻԴԵ-ի ղեկավարության հետ, որին Տոպալովը չի ընդունում:

Հայտարարությունում նշված է, որ ներկայիս «հանցագործների» հեռանալուց հետո միայն նա կվերադառնա:

Տոպալովը 2005 թվականի աշխարհի չեմպիոնն է: