06.01.2017 09:28

Պաշտոնական. Գրիգորյանը՝ «Անժիի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Գրիգորյանը՝ «Անժիի» գլխավոր մարզիչ

«Անժիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը, - տեղեկացնում է մախաչկալացիների պաշտոնական կայքը:

50-ամյա հայ մասնագետը մինչ այդ գլխավորում էր առաջին դիվիզիոնի «ԲՄԱ-Խաբարովսկը»: Դաղստանյան ակումբի ղեկին Գրիգորյանը փոխարինելու է չեխ Պավել Վրբային:

Ռուսական Պրեմիեր լիգայի 17 տուրերից հետո «Անժին» վաստակած 20 միավորով զբաղեցնում է 11-րդ հորզիոնականը: