06.01.2017 10:00

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է անգլիական ակումբի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Իբրահիմովիչը հավաքել է ձայների 38 տոկոսը եւ շրջանցել Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ստացել է 36 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 26 տոկոս:

Նախորդ ամիս 35-ամյա Իբրահիմովիչն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 6 խաղի եւ դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: