06.01.2017 10:33

Դիեգո Ֆորլան. Սիրեցի Հենրիխ Մխիթարյանի կարիճ հարվածով գոլը (տեսանյութ)

Դիեգո Ֆորլան. Սիրեցի Հենրիխ Մխիթարյանի կարիճ հարվածով գոլը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանն, անդրադառնալով անգլիական ակումբի խաղին, խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխ Մխիթարյանից ժամանակ պահանջվեց թիմին հարմարվելու համար, սակայն նա հիանալի ֆուտբոլիստի տեսք ունի եւ թիմին առաջ տանող ստեղծագործ ուժ է։ Սիրեցի նրա կարիճ հարվածով գոլը «Սանդերլենդի» հետ խաղում»,- Ֆորլանի խոսքը մեջբերում է thenational.ae-ն։

Հիշեցնենք, որ Ֆորլանը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2002-2004-ը, իսկ 2016-ից հանդես է գալիս հնդկական «Մումբայ Սիթիում»: