06.01.2017 11:00

NBA-ի բասկետբոլիստը ցանկանում է գնել Քրիսթալ Փելասը

NBA-ի բասկետբոլիստը ցանկանում է գնել Քրիսթալ Փելասը

NBA-ի «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լուոլ Դենգը պատմել է, որ վաղուց ցանկանում է գնել անգլիական «Քրիսթալ Փելաս» ակումբը:

«Ես մեծացել եմ «Քրիասթալ Փելասի» մարզադաշտի մոտակայքում, իսկ փոքր հասակում բարձրանում էի մոտակա բլրի վրա, որպեսզի դիտեի թիմի հանդիպումները:

Այդ ժամանակներից ես «Քրիսթալ Փելասի» մեծ երկրպագու եմ: Իմ սիրելի ակումբը «Արսենալն» է, իսկ «Քրիսթալ Փելասը» երկրորդն է:

Հույս ունեմ, որ նրանք կկարողանան մնալ Պրեմիեր լիգայում: Ես միշտ ասել եմ, որ եթե միլիարդատեր դառնամ, ապա կգնամ «Քրիսթալ Փելասը», դա իմ երազանքն է», - Դենգի խոսքն է փոխանցել «ESPN»-ը: