06.01.2017 11:14

Կապելո. Գվարդիոլան կդառնա Բարսելոնայի նախագահը

Կապելո. Գվարդիոլան կդառնա Բարսելոնայի նախագահը

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ապագայի մասին:

«Կարծում եմ, որ Գվարդիոլան արդեն գիտի իր ապագայի մասին: Գտնում եմ, որ նա կվերադառնա «Բարսելոնա» և կդառնա ակումբի նախագահը:

Երբ դու ֆուտբոլում թողնում ես քո ոճը, մրցակիցները հասկանում են, թե ինչպես պետք է խաղան քո դեմ: Այդիսկ պատճառով նա իր մարզչական կարիերան շուտ կավարտի»,- Կապելոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: