06.01.2017 12:14

Գվարդիոլա. Ասել եմ, որ չեմ մարզելու մինչև 60 տարեկանս, բայց ես դեռ 45 տարեկան եմ

Գվարդիոլա. Ասել եմ, որ չեմ մարզելու մինչև 60 տարեկանս, բայց ես դեռ 45 տարեկան եմ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է վերջերս արտահայտած իր հայտարարությունն այն մասին, որ չի պատրաստվում մինչև 60 տարեկանը զբաղվել մարզչական աշխատանքով:

«Այդ հարցազրույցում ես ասել եմ, որ չեմ մարզվելու մինչև 60 տարեկանս, բայց ես դեռ 45 տարեկան եմ: Մտադիր չեմ հանգստի գնալ երկու կամ երեք տարի անց: Ես սիրում եմ իմ աշխատանքը և այն կատարելու համար հրաշալի վայրում եմ գտնվում:

Ես ֆուտբոլ էի խաղում, երբ դեռ երիտասարդ էի, այդ պատճառով, ցանկանում եմ որևէ բան ևս փորձել կյանքում», - նշել է կատալոնացի մասնագետը: