07.01.2017 09:00

Ջոն Օբի Միկելը տեղափոխվեց Չինաստան

Ջոն Օբի Միկելը տեղափոխվեց Չինաստան

Կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը դարձավ 2-րդ խաղացողը, որին «Չելսին» Օսկարից հետո շահեկանորեն վաճառեց Չինաստանում։

29-ամյա նիգերիացին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Տյանցզին Տեդա» ակումբ։ Միկելը Կապույտների կազմում հանդես էր գալիս 2006-ից, սակայն անցած ամառ կամայականորեն ընդհատեց մինչխաղաշրջանային պատրաստությունը և ուղևորվեց մասնակցելու Օլիմպիական խաղերին, ինչի պատճառով փչացրեց հարաբերություններն ակումբի հետ և դուրս մնաց մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերից։

Այս մրցաշրջանում այդպես էլ չմասնակցելով ոչ մի հանդիպման, Ջոնը հիմա հեռանում է «Սթեմֆորդ Բրիջից»։

Daily Mail-ի տեղեկություններով Միկելը չինական ակումբի հետ 3-ամյա պայմանագիր է կնքել, ու հիմա շաբաթական կստանա 140 հազար ֆունտ՝ 85 հազարի փոխարեն, որը ստանում էր «Չելսիում»։