07.01.2017 09:15

Ռիյադ Մահրեզը Աֆրիկայում ճանաչվել է Տարվա լավագույն խաղացող

Ռիյադ Մահրեզը Աֆրիկայում ճանաչվել է Տարվա լավագույն խաղացող

«Լեսթերի» ալժիրցի եզրային կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը 2016-ի արդյունքներով ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Ռիյադը հրաշալի անցկացրեց անցած մրցաշրջանը՝ 37 մենամարտերում խփելով 17 գոլ և կատարելով 10 արդյունավետ փոխանցում, ինչն օգնեց Աղվեսներին տեղ զբաղեցնել Պրեմիեր լիգայի գագաթին։ Իր հաջողությունների համար Մահրեզը ճանաչվեց Տարվա խաղացող՝ PFA-ի վարկածով։

«Սա մեծ պատիվ է ինձ համար, ես երջանիկ եմ։ Երախտապարտ եմ «Լեսթերի» և Ալժիրի հավաքականի իմ բոլոր թիմակիցներին։ Այս պարգևը ես նվիրում եմ իմ ընտանիքին և նրանց, ովքեր ամեն օր սատարում են ինձ»,- Մահրեզին է մեջբերում The Telegraph-ը։