07.01.2017 09:30

Մոուրինյո. «Պատրաստ ենք բաց թողնել Դեպային եւ Շնեյդերլինին, բայց առաջարկ չկա»

Մոուրինյո. «Պատրաստ ենք բաց թողնել Դեպային եւ Շնեյդերլինին, բայց առաջարկ չկա»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպումից առաջ նշել է, որ այս մրցաշրջանում թիմի  կազմում չի ներառի կիսապաշտպաններ Մեմֆիս Դեպային եւ Մորգան Շնեյդերլինին:

«Իրավիճակը չի փոխվել: Ես եւ ակումբը պատրաստ ենք երկուսին էլ բաց թողնել, բայց առաջարկներ չունենք: Իրավիճակն այնքանով է բարդ, որ այս պահին ես չեմ դիտարկում Դեպային եւ Շնեյդերլինին փոխարինողների թվում: Մի քանի շաբաթ առաջ 100 տոկոս կարելի էր ասել, որ նրանք կլքեն ակումբը, բայց հիմա ընդհանրապես ոչ մի նախադրյալ չկա, քանի որ չունենք արժանի առաջարկ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Շնեյդերլինն արդեն բուժզննում է անցել Լիվերպուլի «Էվերտոնում» եւ հնարավոր է՝ առաջիկա օրերին նա փոխի թիմը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ» հանդիպումը հունվարի 7-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին: