07.01.2017 09:45

«Մանչեսթեր Յունայթեդը» 32 միլիոն ֆունտ կառաջարկի «Ռոմայի» խաղացողի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» 32 միլիոն ֆունտ կառաջարկի «Ռոմայի» խաղացողի համար

Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Կոնստանտինոս Մանոլասը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստ է 25-ամյա հույն պաշտպանի տրանսֆերի համար վճարել 32.5 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Sun-ը: Գործարքը կարող է տեղի ունենալ այս ամիս: Կողմերը շարունակում են բանակցությունները:

Ընթացիկ մրցաշրջանում Մանոլասը հռոմեական թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում, կատարել է մեկ գոլային փոխանցում: