07.01.2017 10:15

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստին հանձնվող մրցանակը։

Այն ստացել է «The Best» անվանումը,- տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ 2016 թվականից «France Football»-ը կրկին հանձնում է «Ոսկե գնդակը», իսկ ՖԻՖԱ-ն իր առանձին մրցանակը։ «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«The Best» մրցանակը կհանձնվի հունվարի 9-ին Ցյուրիխում: