07.01.2017 10:30

Գվարդիոլան Մանչեսթեր Սիթին համեմատել է ՄՅՈւ-ի, Ռեալի, Բարսելոնայի ու Լիվերպուլի հետ

Գվարդիոլան Մանչեսթեր Սիթին համեմատել է ՄՅՈւ-ի, Ռեալի, Բարսելոնայի ու Լիվերպուլի հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր գլխավորած թիմի տիտղոսների մասին:

«Երբ ես համեմատում էի «Մանչեսթեր Սիթիին» «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի», «Ռեալի» կամ «Լիվերպուլի» հետ, այդ ժամանակ ցանկանում էի ասել, որ տիտղոսների առումով մենք նրանց զիջում ենք: Եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում՝ ցավում եմ:

Իհարկե, եթե նայենք «Մանչեսթեր Յունայթեդի» տիտղոսներին վերջին 20 տարվա ընթացքում դա մի բան է, բայց «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից է վերջին 5-6 տարվա ընթացքում», - նշել է Գվարդիոլան: