07.01.2017 10:45

Մխիթարյանի գոլերը ՄՅՈւ-ի՝ ամսվա լավագույն գոլի քվեարկության ցանկում են (տեսանյութ)

Մխիթարյանի գոլերը ՄՅՈւ-ի՝ ամսվա լավագույն գոլի քվեարկության ցանկում են (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հարցում է անցկացնում ընտրելու համար դեկտեմբերի ընթացքում թիմի ֆուտբոլիստների խփած լավագույն գոլը:

Լավագույնի կոչմանը հավակնորդ 10 գոլերի շարքում են Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 3 գոլերը, որոնք հայ ֆուտբոլիստը խփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում , Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի՝ «Զարյայի» դեմ խաղում և ԱՊԼ-ի 18-րդ տուրի՝ «Սանդերլենդի» դեմ խաղում «կարիճ» հարվածով խփած գոլը:

Հարցմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով: