07.01.2017 11:00

Մոուրինյո. «Ռանյերին հրաշք իրագործեց, Սանտուշը երազանքը իրականացրեց, իսկ Զիդանը հաղթեց Չեմպիոնների լիգայում»

Մոուրինյո. «Ռանյերին հրաշք իրագործեց, Սանտուշը երազանքը իրականացրեց, իսկ Զիդանը հաղթեց Չեմպիոնների լիգայում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ՖԻՖԱ-ի վարկածով՝ Տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնող երեք մասնագետների մասին:

Հեղինակավոր մրցանակին հավակնում են անգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը:

«Երեքն էլ արժանի են այդ մրցանակին, քանի որ լուրջ տիտղոսներ են նվաճել: Զիդանը հաղթել է Չեմպիոնների լիգան, Սանտուշը Եվրո-2016-ը, իսկ Ռանյերին Անգլիայի Պրեմիեր լիգան:

Ես ընկերություն եմ անում նրանց հետո, ուստի ցանկացած դեպքում ուրախ կլինեմ:

Ռանյերին հրաշք իրագործեց, Սանտուշը երազանքը իրականություն դարձրեց, իսկ Զիդանը հաղթանակ տոնեց Չեմպիոնների լիգայում», - ասել է Մոուրինյուն: