07.01.2017 11:19

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է շաբաթական 220 հազար ֆունտ վճարել Գրիզմանին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է շաբաթական 220 հազար ֆունտ վճարել Գրիզմանին

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններն «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» պատրաստ է 25-ամյա ֆրանսիացուն շաբաթական 220 հազար ֆունտ վճարել:

Նշենք, որ նույնքան է ստանում նաև Պոլ Պոգբան: Մոտ ժամանակներս կողմերը մտադիր են ավարտել բանակցությունները: Սպասվում է, որ գործարքը կկայանա ամռանը: