07.01.2017 18:25

«Ռեալ» – «Գրանադա»` 5:0. Արքայական ակումբը կրկնեց «Բարսելոնայի» անպարտելիության ռեկորդը (տեսանյութ)

«Ռեալ» – «Գրանադա»` 5:0. Արքայական ակումբը կրկնեց «Բարսելոնայի» անպարտելիության ռեկորդը (տեսանյութ)

«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Իսկոն: Մեկական անգամ աչքի են ընկել Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն և Կազեմիրոն:

Մադրիդցիները վաստակեցին 40 միավոր և 6 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային»:

Զինեդին Զիդանի թիմը 39-րդ անընդմեջ պաշտոնական խաղում պարտություն չի կրում, ինչը «Բարսելոնայի» ռեկորդի կրկնությունն է, որը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում:

Պրիմերա, 17-րդ տուր
«Ռեալ» – «Գրանադա»` 5:0
Գոլերը. Իսկո (12, 31), Բենզեմա (20), Ռոնալդու (27), Կազեմիրո (58)