08.01.2017 09:00

Գվարդիոլան պաշտպանել է Բրավոյին

Գվարդիոլան պաշտպանել է Բրավոյին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլան գտնում է, որ մամուլն անարդարացիորեն է քննադատում դարպասապահ Կլաուդիո Բրավոյին դարպասից դուրս գալու ժամանակ սխալ խաղի համար։ Անցած ամառ Պրեմիեր լիգա իր տեղափոխությունից հետո չիլիացին արդեն մի քանի արդյունավետ սխալներ է գործել, որոնցից վերջինը «Բեռնլիի» հետ մենամարտում էր։ Այնուամենայնիվ Գվարդիոլան վստահ է, որ Բրավոն կարող է ամրապնդվել Անգլիայում։

«Նա բավական խելացի է և Հարավային Ամերիկայում խաղի մեծ փորձ ունի, որտեղ հանդիպումներն անցկացվում են մեծ արագություններով և նույն կոշտ մաներայով։

Տեղափոխությունից հետո նա անմիջապես հասկացավ, որ դարպասից դուրս գալիս պետք է զգույշ լինի։ Նա կարիք չունի թերթեր կարդալ կամ լսել մարզչի այն դիտողությունները, թե այստեղ ամեն ինչ այլ է։ Նա գիտի, որ պետք է հարմարվի նոր պահանջներին։

Ես գիտեմ, որ լրագրողները կենտրոնացած են Կլաուդիոյի խաղի վրա, բայց ինչու՞ Բրավոն պետք է հարմարվի տեղական ոճին, իսկ մյուսները՝ ոչ։ Ես շատ դարպասապահներ եմ տեսել, ովքեր դարպասից դուրս գալիս նույնատիպ խնդիրներ են ունեցել, երբ տեղափոխվել են Անգլիա։ Բրավոն բացառություն չէ»,- Գվարդիոլային է մեջբերում ESPN-ը։