08.01.2017 09:30

Ժոզե Մոուրինյո. Հետեւեցի այն ֆուտբոլիստներին, որոնք շատ խաղերում չեն լինում մեկնարկային կազմում

Ժոզե Մոուրինյո. Հետեւեցի այն ֆուտբոլիստներին, որոնք շատ խաղերում չեն լինում մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգի» նկատմամբ հաղթանակը 4:0 հաշվով:

«Ես գոհ եմ: Թիմը հրաշալի աշխատանք կատարեց ամբողջ խաղի ընթացքում: Մենք գիտեինք, որ «Ռեդինգը» կարող է դժվարություններ առաջացնել մեզ համար, եթե մրցակցին թույլ տանք խաղալ: 

Անձամբ ես նայեցի այն ֆուտբոլիստներին, որոնք շատ խաղերում չեն լինում մեկնարկային կազմում: Նրանք լավ են պատրաստված ֆիզիկապես եւ կարող են մեզ օգնել մրցաշրջանի մնացած հատվածում: 

Մենք լավ խաղացինք, սակայն որոշ հանդիպումներում չենք հաղթել ավելի լավ խաղով: Այսպիսի վստահ հաղթանակները կարեւոր են թիմում տիրող մթնոլորտի համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport -ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ: Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: