08.01.2017 10:00

2009-ից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տարավ 8 անընդմեջ հաղթանակ

2009-ից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տարավ 8 անընդմեջ հաղթանակ

«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթելով Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգին», 8-րդ անընդմեջ հաղթանակն է տարել բորոլ մրցաշարերում:

Մանչեսթերցիները նման հաղթական շարք նախորդ անգամ ունեցել էին 2009 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, գրում է Opta-ն:

Դեկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով էր ավարտել «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի խաղը, ինչից հետո միավորներ չի կորցրել: 

Հիշեցնենք, որ «Ռեդինգի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ: Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: