08.01.2017 10:30

«Մանչեսթեր Յունայթեդ» -ը կվերադառնա չեմպիոնական մրցավազքին, եթե հաղթի «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդ» -ը կվերադառնա չեմպիոնական մրցավազքին, եթե հաղթի «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը գնահատել է Անգլիայի առաջնությունում մանկունիանցիների հաղթելու շանսերը: ՄՅՈՒ-ն զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 10 միավորով: 

«Կարծում եմ՝ ՄՅՈՒ-ն լավ տեսք ունի, նրանք շատ պահեր են ունենում ամեն խաղում, իսկ հիմա կան նաև գոլերը: Ես կարծում եմ, որ թիմը լավ ապագա ունի: Ինձ չի թվում, որ «Չելսին» շատ համոզիչ տեսք ունի, «Լիվերպուլը» նույնպես իր խնդիրներն ունի: 

Կարծում եմ, որ եթե ՄՅՈՒ-ն հաղթի «Լիվերպուլին» ԱՊԼ-ի հաջորդ տուրում, կվերադառնա չեմպիոնական մրցավազքին», - ասել է Սքոուլզը BT Sport-ի եթերում: