08.01.2017 11:04

Սնեյդերը նույնպես տեղափոխվում է Չինաստան

Սնեյդերը նույնպես տեղափոխվում է Չինաստան

Չինական ակումբների խելահեղ տրանսֆերները շարունակվում են:

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը նույնպես կարիերան կշարունակի չինական թիմում:

«Sporx»-ը հայտնում է, որ հոլանդացին չինական թիմում տարեկան 15 միլիոն եվրո է ստանալու և եռամյա պայմանագիր է ստորագրելու: Թիմի անունը չի նշվում:

Սնեյդերի հրաժարագինը 7.5 միլիոն եվրո է: